«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության կառավարման կարգախոսն է. «Հասնել որակյալ ապրանքի մատչելիության բարձր մակարդակի՝ ապահովելով առավելագույն տարածում և ցուցադրում»:
«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան երկու հարյուր կենսախինդ աշխատակիցներից: Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող առևտրային ներկայացուցիչներ, որոնք մշտապես պահպանում և ամրապնդում են իրենց գիտելիքները՝ մասնակցելով միջազգային սեմինարների և թրեինինգների:
«Սի Ընդ Էֆ Քո» ընկերության կառավարման հիմքում ընկած են այնպիսի ռազմավարական նպատակներ, ինչպիսիք են.
- աշխատանքի ծրագրում և առաջադրում,
- առաջադրված աշխատանքների կատարման վերահսկողության ապահովում բոլոր փուլերում՝ պատվերի արձանագրումից մինչև վերջնավաճառքի իրականացումը,
- աշխատակիցների պատասխանատվությունը իրենց գործառույթները բարձր մակարդակով իրականացնելու և առաջադրված խնդիրները լիովին և ժամանակին լուծելու համար,
- շարժառիթային ծրագրերի միջոցով աշխատողներին քաջալերելը աշխատանքը որակյալ կատարելու համար,
- պարբերաբար իրականացվող աշխատանքը ընկերության հաճախորդների հետ` առկա և կանխատեսվող խնդրների ուսումնասիրման համար,
- յուրաքանչյուր բաժնի նպատակների ձևավորումը`լավագույն որակ ապահովելու համար
