Ապրանքների մատակարարումն իրականացնելիս ընկերությունը կարևոր է համարում հաճախորդների հանդեպ ուշադրությունն ու նրանց վստահության ձեռքբերումը:
Գլխավոր գրասենյակի և խոշոր մարզային մասնաճյուղերի շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում մեր ապրանքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում`ստեղծելով բարենպաստ պայմաններ փոխշահավետ համագործակցության համար: Մենք ապահովում ենք ապրանքների Մատակարման բարձր մակարդակ` օգտագործելով բոլոր ճանապարհները:
Ընկերության պահեստային տարածքները`գլխավոր պահեստը Երևանում (3000ք/մ), Վանաձորում, Գյումրիում (1000ք/մ, մեծածախ վաճառքի շուկայում՝ 500ք/մ), ինչպես նաև լոգիստիկայի բաժնի արհեստավարժ աշխատանքը թույլ են տալիս ապահովել ապրանքների մշտական առկայություն, որոնք անհրաժեշտ են շուկայի պահանջները բավարարերու համար:
Մեր ընկերությունն ապահովում է ապրանքների արագընթաց և ուղիղ առաքում մեր սպառողներին`շնորհիվ ընկերությանը պատկանող շուրջ 40 բեռնատար մեքենաների:
