Persil-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում առաջատար ապրանքանիշերից մեկն է։ Այն ներկայացնում է այնպիսի նորագույն ապրանքատեսակներ, որոնք ստեղծված են ժամանակակից միջազգային տեխնոլոգիաների զարգացման հիման վրա։ Persil-ը հոգ է տանում իրերի անվնաս մաքրության մասին՝ արդյունավետ հեռացնելով նույնիսկ մնայուն կեղտաբծերը։


Նոր LOSK 9` 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։
Բացահայտեք Ձեր համար LOSK լվացքի միջոցների նոր սերունդը՝ LOSK 9-ը, որը ներառում է 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։
Նոր LOSK 9-ը ունի նորագույն բանաձև, որը միառժամանակ բաղկացած է կեղտաբծերի դեմ ուղված 9 բաղադրիչներից, որոնք ակտիվորեն ներթափանցում են մանրաթելերի մեջ` վերացնելով մնայուն կեղտաբծերը։
5 ժամանակակից էնզիմներ վերացնում են սննդամթերքից, սպիտակուցներից և ածխաջրերից առաջացած կեղտաբծերը:
Բարձր տեխնոլոգիաների արդյունքում ստացված 2 տեսակի ակտիվ բաղադրիչներ, ազդում են մակերեսի վրա և պայքարում են օձիքի, թևքի կամ շպարից մնացած հաճախ հանդիպող կեղտաբծերի դեմ՝ մաքրելով այն ռետինի նման։
Եվ, վերջապես, 2 տեսակի արդյունավետ սպիտակեցնող բաղադրիչներ վերացնում են դժվար մաքրվող` թեյի, խոտի և հատապտուղներից առաջացած կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ ճերմակություն։

Նոր Rex՝ վերջին սերնդի լվացքի փոշի, որը լուծում է լվացքի արդիական խնդիրները, հեռացնում է կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ ճերմակություն։
Նոր կատարելագործված բանաձևը պարունակում է ակտիվ սպիտակեցնող թթվածին, որը ներթափանցում է գործվածքի մանրաթելերի մեջ և ապահովում է կատարյալ ճերմակություն և բծերի արդյունավետ հեռացում:
Ոչ մի կեղտաբիծ՝ ստուգված է սպիտակ իրերի վրա։

Pemos-ի օգտագործումից հետո յուրաքանչյուր իր կստանա բյուրեղյա մաքրություն՝ արքայադստեր զգեստից մինչև ծխնելույզ մաքրողի հագուստը։ Ազդում է ներթափանցելով գործվածքի հյուսվածքների մեջ։ Այս ամենն առաջարկվում է լավագույն գնով։

Բրդյա, նուրբ գործվածքները, ինչպես նաև մուգ, սև և գունավոր հագուստը հատուկ խնամքի կարիք ունեն: Եթե ցանկանում եք, որ պահպանվի հագուստի նոր տեսքը, օգտագործեք Perwoll Balsam Magic վերականգնող հատկությամբ լվացվող միջոցը` նախատեսված բրդյա, մետաքսյա և այլ նուրբ գործվածքների` ցանկացած երանգի համար: Լուծվելով ջրի մեջ, այն ստեղծում է հատուկ փրփուրե “Բարձիկ”, որը պաշտպանում է բրդի մանրաթելերը վնասվելուց։ Բրդի պաշտպանության եզակի բանաձևը պահում է Ձեր իրերը նուրբ և փափուկ։
Perwoll Black Magic-ը հրաշալի միջոց է սև երանգի վերականգնման և սև գործվածքներ լվանալու համար: Perwoll Black Magic-ի հատուկ բանաձևը պաշտպանում է սև գույնի հագուստը գունաթափումից։ Perwoll Black Magic-ը առաջինն է աշխարհում, որ հեռացնում է մոխրագույն հետքերը՝ վերադարձնելով հագուստի խիտ և ինտենսիվ գույնը։ Perwoll Balsam Magic-ը խորհուրդ է տրվում օգտագործել սև և մուգ ցանկացած գործվածք լվանալու համար։
Եթե նույնիսկ հագուստի վրա հայտնվել են մոխրագույն հետքեր, գույնը վերականգնող նորագույն բանաձևը կվերադարձնի սև գույնի խորությունն և հագեցվածությունը, և Ձեր սիրած իրերը կրկին նոր տեսք կունենան։
Perwoll Magic White – “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն” բանաձևը պարունակում է հատուկ բաղադրիչ (ինգիբիտոր), որը կանխում է գունազրկումը, իսկ դրանում առկա օպտիկական սպիտակեցնողները, յուրաքանչյուր անգամ լվանալիս վերականգնում են ճերմակությունը և կանխում են մոխրագույն երանգի առաջացումը։ Perwoll Magic White-ը նախատեսված է սպիտակ բամբակյա, բրդյա, մետաքսյա և սինթետիկ գործվածքներ լվանալու համար: Ձեր իրերը յուրաքանչուր լվացքից հետո մնում են սպիտակ`շնորհիվ “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն” նոր բանաձևի:
Perwoll Color Magic-ի եզակի բանաձևը պաշտպանում է գունավոր գործվածքների արտաքին պայծառ տեսքը` շնորհիվ վերականգնող հատկության: Սա առաջին լվացքի միջոցն է, որը վերականգնում է գունավոր գործվածքների իրական գույնը և հեռացնում տեղ-տեղ գունաթափված բծերը։ Perwoll Color Magic-ը կարող է օգտագործվել գունավոր, բաց երանգներով և նուրբ գործվածքների համար։
Եթե նույնիսկ Ձեր իրերը խամրել են և կորցրել պայծառությունը, բավական է սկսել լվանալ Perwoll Color Magic լվացքի միջոցներով:

Փափկություն և թարմության ցնցող բույր
Vernel-ը մասնագիտացված լվացքի ողողիչ է, որն իրերին տալիս է փափկություն և հաճելի բույր: Այն ունի լիցքաթափող հատկությունը և հեշտացնում է արդուկումը։
Vernel տեսականին ներկայացված է երեք շարքով՝
1.Դասական
Դասական շարքի Vernel ողողիչը տալիս է Ձեր իրերին թարմ և մաքուր բույր, ինչը Դուք և Ձեր ընտանիքը անդամները կարող եք երկար ժամանակ վայելել։
Շնորհիվ իր յուրահատուկ բուրավետ Perfume Pearls կոճակների, որոնք բացվում են գործվածքի հյուսվածքներում Ձեր յուրաքանչյուր շարժման ժամանակ, թարմ բույրը պահպանվում է հնգապատիկ անգամ ավելի երկրար և հագեցնում Ձեր օրը ուրախությամբ և հաճելի զգացողությամբ։
2.Երեխաների և զգայուն մաշկ ունեցողների համար
Վերնել ողողիչի այս տեսակը պարունակում է բնական բաղադրիչներ և հատուկ մշակված է զգայուն մաշկ ունեցողների համար: Այն Ձեր հագուստը դարձնում է ավելի նուրբ և փափուկ, ինչպես նաև նվազեցնում է նույնիսկ ամենազգայուն մաշկի գրգռվածության առաջացման ռիսկը։
3. Aromatherapy
Vernel Aromatherapy լվացքի ողողիչները պարունակում են բնական եթերայուղեր, որոնք օգտակար ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա, ստեղծում են լավ տրամադրություն և արթնացնում զգացմունքներ։ Vernel Aromatherapy-իի յուրահատուկ, խորաթափանց և բազմազան բույրերը լրացնում են Ձեր օրը և բացահայտում են նոր զգացողություններ։
