For deep cleaning efficacy combined with surface safety.


Ձեր զուգարանի թարմությունը և մաքրությունը։
Bref -ը փորձագետ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կախովի զուգարանաբլոկերի և զուգարանակոնք մաքրող միջոցների ոլորտում ։ Նոր բարձրորակ Bref-ի արտադրանքը համապատասխանում է ժամանակակից սպառողների բոլոր պահանջներին։
Bref-ի տեսականին ներառում է.
Կախովի զուգարանաբլոկեր` Bref WC Gel (ֆորմատը `100 մլ, 200մլ, 360մլ),
Մաքրող աղյուսակներ` Bref Aktiv 2X50գ (տեղադրվում է ջրահեռացման համակարգի մեջ),
Կախովի զուգարանաբլոկեր`Bref ուժ-ակտիվ 51գ,
Զուգարանակոնք մաքրող միջոց`Bref Power 750մլ,

Փայլ առանց հետքերի
Clin` Պատուհաններն առանց հետքերի փայլեցնելու փորձագետ
Clin-նն առաջարկում է հեղուկը տարածելու լավագույն համակարգ՝ արտոնագրված Henkel ընկերության կողմից.
- Հիդրավլիկ պոմպ` նախատեսված հավասարաչափ տարածման համար,
- Հեղուկը տարածելու երկու տարբերակ՝ ստանդարտ և փրփուրանման
Clin-ը լիովին համապատասխանում է սպառողների պահանջներին` պատուհանների և տարբեր մակերեսների մաքրման միջոցների անվանակարգում: Clin բանաձևը պարունակում է բաղադրիչներ, որոնք ապահովում են.
- Առանց հետքերի փայլուն պատուհաններ և այլ մակերեսներ,
- Կեղտաբծերի արդյունավետ հեռացում,
- Ազատում հոգնեցուցնող փայլեցումից,
- Արագ չորացում,
- Պաշտպանություն պատուհանների և այլ մակերեսների շուտ կեղտոտվելուց,
Բացի վերը թվարկվածներից, Քլինը նաև կանխում է պատուհանների գոլորշապատման առաջացումը։

Domestos-ը հիմնովին սպանում է բոլոր մեզ հայտնի մանրէները։ Ոչ մի այլ արտադրանք չի կարող տանը ապահովել այսպիսի իդեալական մաքրություն և հիգիենա։
Domestos-ը լվացող, մաքրող և ախտահանող միջոց է` նախատեսված զուգարանների, լոգարանների, ծորակների և տարբեր մակերևույթների համար։ Domestos-ը ապահովում է խցանումների հեռացումը և պահպանում է մաքրություն և հիգիենա։ 100%-ով սպանում է վտանգավոր մանրէները և կանխարգելում այդ մանրէներից առաջացող հիվանդությունները: Domestos-ը միլիոնավոր տնային տնտեսուհիների համար բացահայտեց մաքրող միջոցների նոր ձևաչափեր` ստիպելով նրանց հրաժարվել հեղուկ կամ փոշի լվացման ավանդական միջոցներից։ Ներկայիս շուկայում Domestos-ի երկու ձևաչափերը տվյալ ոլորտի հստակ առաջատարներն են։

Մակերեսների արդյունավետ խնամք ապահովող մաքրող միջոց ։
Cif-ը առաջին քսուկն է եզակի բանաձևով, որը պարունակում է փոքր գրանուլացված հատիկներ՝ շրջապատված պղպջակներով։ Այսպիսի բանաձևը թույլ է տալիս հաղթահարել նույնիսկ շատ կեղտոտված մակերեսը՝ առանց վնասելու և քերծվածքներ թողնելու։ Cif-ի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ այն իր եզակի բանաձևի շնորհիվ արդյունավետ հաղթահարում է կեղտաբծերը և չի քերծում մակերեսը` շնորհիվ փոքր գրանուլացված հատիկների։ Այն ունի հաճելի բույր։ Քսուկը հեշտ և հաճելի է օգտագործել շնորհիվ քսուկանման բաղադրության: Ցողաշիթի միջոցով հնարավոր է նոր լուծումներ տալ արագ ու հեշտ մաքրման աշխատանքներին։ Cif-ը հնարավորություն է տալիս կրճատել մաքրման աշխատանքների վրա ծախսած ժամանակը և հեշտությամբ մաքրել ուղղահայաց մակերեսները։
