Лесной Бальзам-ը լնդերի խնամքի մասնագիտացված շարք է` նախատեսված լնդերի հիվանդության ախտանիշերը վերացնելու և ամենօրյա պրոֆիլակտիկ օգտագործման համար։ Лесной Бальзам բերանի խոռոչի համար նախատեսված պրոֆիլակտիկ բուժիչմիջոցի հիմքում խոտաբույսերի եփուկն է, որը պատրաստված է դեղաբույսերի բուժիչ խառնուրդից. երիցուկ, հազարաթերթիկ, փոփղակ, կանթեղախոտ ու եղինջ: Յուրաքանչյուր խառնուրդ պարունակում է ֆիտոնցիդներ՝ բնական հակաբորբոքիչներ, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն են թողնում պարադոնտի հյուսվածքի վրա՝ չխախտելով բերանի խոռոչի բնական միկրոֆլորան։


Բերանի խոռոչի խնամքի միջոցների նոր շարք՝ 32 Bionorma, որը հատուկ մշակված է ստոմատոլոգիական հիվանդություններից արդյունավետ պաշտպանության համար։ Այն առաջարկում է բերանի խոռոչի համապարփակ համակարգ, ատամի մածուկ ամենօրյա խնամքի համար, էմալի վերականգնման, կարիեսից արդյունավետ պաշտպանության և բերանի խոռոչի ողողիչներ, որոնք երկարեցնում են ատամի մածուկի ազդեցության ժամանակը։ Այս խնամքի միջոցները էմալին տալիս են լրացուցիչ միներալիզացում, խնամքով սպիտակեցնում են ատամները եւ երկար ժամանակ պաշտպանում բերանի խոռոչը վնասակար մանրէներից եւ թթուներից, ինչպես նաև ապահովում են բերանի խոռոչի և շնչառության թարմություն ամբողջ օրվա ընթացքում։

REACH® բերանի խոռոչի խնամքի միջոցներ են՝ ատամի խոզանակներ, թելեր և ողողում: REACH® բրենդի ստեղծումը կապված է 1977թ հետ, երբ առաջատար ինժեներներ ու ատամնաբույժներ մշակեցին ատամի նորարար խոզանակ: Վերջինիս հիմնական առանձնակատկությունը յուրահատուկ գլխիկն է, որը գտնվում է բռնակի անկյան տակ ատամնաբուժական գործիքի տեսքով:
Այդպիսի կառուցվածքի շնորհիվ գլխիկը հասնում է նույնիսկ ետևի ատամների դժվարամատչելի հատվածին, իսկ խոզանակի բազմաստիճան մազիկները նպաստում են ատամների միջի հատվածի առավել մանրակրկիտ մաքրմանը: Ներկայումս REACH® առաջարկում է բերանի խոռոչի խնամքի միջոցների բազմազան ընտրություն՝ համատեղելով առաջատար տեխնոլոգիաներն ու անթերի արդյունավետությունը: Մինչ այսօր անփոփոխ են մնում REACH® ատամի խոզանակի 2 առանձնահատկություն՝ կառուցվածքը՝ ատամնաբուժական գործիքի տեսքով և բազմաստիճան մազիկները:
REACH® բոլոր ապրանքների հիմքում ընկած են Johnson&Johnson ընկերության գիտահետազոտական ուսումնասիրությունները: REACH® բարձրորակ միջոցներ են, որոնք համապատասխանում են ատամնաբուժական և հիգիենիկ վերջին պահանջներին:
