Persil-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում առաջատար ապրանքանիշերից մեկն է։ Այն ներկայացնում է այնպիսի նորագույն ապրանքատեսակներ, որոնք ստեղծված են ժամանակակից միջազգային տեխնոլոգիաների զարգացման հիման վրա։ Persil-ը հոգ է տանում իրերի անվնաս մաքրության մասին՝ արդյունավետ հեռացնելով նույնիսկ մնայուն կեղտաբծերը։
Ավելին

Նոր LOSK 9` 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։
Բացահայտեք Ձեր համար LOSK լվացքի միջոցների նոր սերունդը՝ LOSK 9-ը, որը ներառում է 9 բաղադրիչ կեղտաբծերի դեմ։
Նոր LOSK 9-ը ունի նորագույն բանաձև, որը միառժամանակ բաղկացած է կեղտաբծերի դեմ ուղված 9 բաղադրիչներից, որոնք ակտիվորեն ներթափանցում են մանրաթելերի մեջ` վերացնելով մնայուն կեղտաբծերը։
5 ժամանակակից էնզիմներ վերացնում են սննդամթերքից, սպիտակուցներից և ածխաջրերից առաջացած կեղտաբծերը:
Բարձր տեխնոլոգիաների արդյունքում ստացված 2 տեսակի ակտիվ բաղադրիչներ, ազդում են մակերեսի վրա և պայքարում են օձիքի, թևքի կամ շպարից մնացած հաճախ հանդիպող կեղտաբծերի դեմ՝ մաքրելով այն ռետինի նման։
Եվ, վերջապես, 2 տեսակի արդյունավետ սպիտակեցնող բաղադրիչներ վերացնում են դժվար մաքրվող` թեյի, խոտի և հատապտուղներից առաջացած կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ ճերմակություն։
Նոր Rex՝ վերջին սերնդի լվացքի փոշի, որը լուծում է լվացքի արդիական խնդիրները, հեռացնում է կեղտաբծերը` սպիտակեղենին տալով բացառիկ ճերմակություն։
Նոր կատարելագործված բանաձևը պարունակում է ակտիվ սպիտակեցնող թթվածին, որը ներթափանցում է գործվածքի մանրաթելերի մեջ և ապահովում է կատարյալ ճերմակություն և բծերի արդյունավետ հեռացում:
Ոչ մի կեղտաբիծ՝ ստուգված է սպիտակ իրերի վրա։
Pemos-ի օգտագործումից հետո յուրաքանչյուր իր կստանա բյուրեղյա մաքրություն՝ արքայադստեր զգեստից մինչև ծխնելույզ մաքրողի հագուստը։ Ազդում է ներթափանցելով գործվածքի հյուսվածքների մեջ։ Այս ամենն առաջարկվում է լավագույն գնով։
Բրդյա, նուրբ գործվածքները, ինչպես նաև մուգ, սև և գունավոր հագուստը հատուկ խնամքի կարիք ունեն: Եթե ցանկանում եք, որ պահպանվի հագուստի նոր տեսքը, օգտագործեք Perwoll Balsam Magic վերականգնող հատկությամբ լվացվող միջոցը` նախատեսված բրդյա, մետաքսյա և այլ նուրբ գործվածքների` ցանկացած երանգի համար: Լուծվելով ջրի մեջ, այն ստեղծում է հատուկ փրփուրե “Բարձիկ”, որը պաշտպանում է բրդի մանրաթելերը վնասվելուց։ Բրդի պաշտպանության եզակի բանաձևը պահում է Ձեր իրերը նուրբ և փափուկ։
Perwoll Black Magic-ը հրաշալի միջոց է սև երանգի վերականգնման և սև գործվածքներ լվանալու համար: Perwoll Black Magic-ի հատուկ բանաձևը պաշտպանում է սև գույնի հագուստը գունաթափումից։ Perwoll Black Magic-ը առաջինն է աշխարհում, որ հեռացնում է մոխրագույն հետքերը՝ վերադարձնելով հագուստի խիտ և ինտենսիվ գույնը։ Perwoll Balsam Magic-ը խորհուրդ է տրվում օգտագործել սև և մուգ ցանկացած գործվածք լվանալու համար։
Եթե նույնիսկ հագուստի վրա հայտնվել են մոխրագույն հետքեր, գույնը վերականգնող նորագույն բանաձևը կվերադարձնի սև գույնի խորությունն և հագեցվածությունը, և Ձեր սիրած իրերը կրկին նոր տեսք կունենան։
Perwoll Magic White – “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն” բանաձևը պարունակում է հատուկ բաղադրիչ (ինգիբիտոր), որը կանխում է գունազրկումը, իսկ դրանում առկա օպտիկական սպիտակեցնողները, յուրաքանչյուր անգամ լվանալիս վերականգնում են ճերմակությունը և կանխում են մոխրագույն երանգի առաջացումը։ Perwoll Magic White-ը նախատեսված է սպիտակ բամբակյա, բրդյա, մետաքսյա և սինթետիկ գործվածքներ լվանալու համար: Ձեր իրերը յուրաքանչուր լվացքից հետո մնում են սպիտակ`շնորհիվ “Սպիտակ գույնի վերականգնման արդյունավետություն” նոր բանաձևի:
Perwoll Color Magic-ի եզակի բանաձևը պաշտպանում է գունավոր գործվածքների արտաքին պայծառ տեսքը` շնորհիվ վերականգնող հատկության: Սա առաջին լվացքի միջոցն է, որը վերականգնում է գունավոր գործվածքների իրական գույնը և հեռացնում տեղ-տեղ գունաթափված բծերը։ Perwoll Color Magic-ը կարող է օգտագործվել գունավոր, բաց երանգներով և նուրբ գործվածքների համար։
Եթե նույնիսկ Ձեր իրերը խամրել են և կորցրել պայծառությունը, բավական է սկսել լվանալ Perwoll Color Magic լվացքի միջոցներով:
Փափկություն և թարմության ցնցող բույր
Vernel-ը մասնագիտացված լվացքի ողողիչ է, որն իրերին տալիս է փափկություն և հաճելի բույր: Այն ունի լիցքաթափող հատկությունը և հեշտացնում է արդուկումը։
Vernel տեսականին ներկայացված է երեք շարքով՝
1.Դասական
Դասական շարքի Vernel ողողիչը տալիս է Ձեր իրերին թարմ և մաքուր բույր, ինչը Դուք և Ձեր ընտանիքը անդամները կարող եք երկար ժամանակ վայելել։
Շնորհիվ իր յուրահատուկ բուրավետ Perfume Pearls կոճակների, որոնք բացվում են գործվածքի հյուսվածքներում Ձեր յուրաքանչյուր շարժման ժամանակ, թարմ բույրը պահպանվում է հնգապատիկ անգամ ավելի երկրար և հագեցնում Ձեր օրը ուրախությամբ և հաճելի զգացողությամբ։
2.Երեխաների և զգայուն մաշկ ունեցողների համար
Վերնել ողողիչի այս տեսակը պարունակում է բնական բաղադրիչներ և հատուկ մշակված է զգայուն մաշկ ունեցողների համար: Այն Ձեր հագուստը դարձնում է ավելի նուրբ և փափուկ, ինչպես նաև նվազեցնում է նույնիսկ ամենազգայուն մաշկի գրգռվածության առաջացման ռիսկը։
3. Aromatherapy
Vernel Aromatherapy լվացքի ողողիչները պարունակում են բնական եթերայուղեր, որոնք օգտակար ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա, ստեղծում են լավ տրամադրություն և արթնացնում զգացմունքներ։ Vernel Aromatherapy-իի յուրահատուկ, խորաթափանց և բազմազան բույրերը լրացնում են Ձեր օրը և բացահայտում են նոր զգացողություններ։
Ժամանակակից սպասք լվանալու միջոց, որը հեռացնում է յուղը և հոգ է տանում ձեռքերի մաշկի մասին։
Pril սպասք լվանալու հեղուկը ներառում է ապրանքների երկու շարք՝ Pril 3 Aktiv և Pril Balsam:
Pril 3 Aktiv
-
Յուղը հեռացնելու առանձնահատուկ ուժեղ հատկություն,
-
Տհաճ հոտերի արդյունավետ կանխում,
-
Գերազանց փայլ։
Pril Balsam-ը սպասք լվանալիս հոգ է տանում ձեռքերի մաշկի մասին ։
-
Pril Balsam Կալցիում - Սպասք լվանալիս այն հոգ է տանում ոչ միայն ձեռքերի, այլ նաև եղունգների մասին։
-
pH-ը չեզոք ազդեցություն է գործում ձեռքի մաշկի վրա։
-
Հեշտությամբ լվացվում է ՝ առանց հետքեր թողնելու։
-
Ունի գրավիչ դիզայն և հարմարավետ տարրա։
-
Ստուգված է մաշկաբանների կողմից։
Pril Balsam Երիցուկ
Նոր փափուկ և նուրբ բալզամ երիցուկի բույրով, որը հագեցած է բնական և արժեքավոր յուղերով։
Ձեր սպասքի փայլուն մաքրությունը։
Pemolux Soda 3 էֆեկտ – սպասք լվանալու միջոց, որը հեշտությամբ հեռացնում է ոչ միայն յուղոտ և մնայուն կեղտաբծերը, այլ նաև ամենատարբեր մետաղների, պլաստիկ իրերի և ճենապակու տհաճ հոտը։ Երաշխավորված է մաշկաբանների կողմից։
Pemolux` Ձեր խոհանոցը փայլում է։
For deep cleaning efficacy combined with surface safety.
Ձեր սպասք լվացող մեքենան ընդունակ է անել ավելին։
Սպասք լվացող մեքենայի համար նախատեսված հատուկ միջոցների համակարգ։ Somat-ը հեշտությամբ հեռացնում է ամենադժվարանցանելի կեղտաբծերը և ապահովում է Ձեր սպասքի իդեալական մաքրությունը։
Ձեր զուգարանի թարմությունը և մաքրությունը։
Bref -ը փորձագետ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կախովի զուգարանաբլոկերի և զուգարանակոնք մաքրող միջոցների ոլորտում ։ Նոր բարձրորակ Bref-ի արտադրանքը համապատասխանում է ժամանակակից սպառողների բոլոր պահանջներին։
Bref-ի տեսականին ներառում է.
Կախովի զուգարանաբլոկեր` Bref WC Gel (ֆորմատը `100 մլ, 200մլ, 360մլ),
Մաքրող աղյուսակներ` Bref Aktiv 2X50գ (տեղադրվում է ջրահեռացման համակարգի մեջ),
Կախովի զուգարանաբլոկեր`Bref ուժ-ակտիվ 51գ,
Զուգարանակոնք մաքրող միջոց`Bref Power 750մլ,
Փայլ առանց հետքերի
Clin` Պատուհաններն առանց հետքերի փայլեցնելու փորձագետ
Clin-նն առաջարկում է հեղուկը տարածելու լավագույն համակարգ՝ արտոնագրված Henkel ընկերության կողմից.
- Հիդրավլիկ պոմպ` նախատեսված հավասարաչափ տարածման համար,
- Հեղուկը տարածելու երկու տարբերակ՝ ստանդարտ և փրփուրանման
Clin-ը լիովին համապատասխանում է սպառողների պահանջներին` պատուհանների և տարբեր մակերեսների մաքրման միջոցների անվանակարգում: Clin բանաձևը պարունակում է բաղադրիչներ, որոնք ապահովում են.
- Առանց հետքերի փայլուն պատուհաններ և այլ մակերեսներ,
- Կեղտաբծերի արդյունավետ հեռացում,
- Ազատում հոգնեցուցնող փայլեցումից,
- Արագ չորացում,
- Պաշտպանություն պատուհանների և այլ մակերեսների շուտ կեղտոտվելուց,
Բացի վերը թվարկվածներից, Քլինը նաև կանխում է պատուհանների գոլորշապատման առաջացումը։
